Ալիեւն ու Էրդողանը պաշտոնապես բացել են Լաչինի օդանավակայանը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնապես բացել են Լաչինի միջազգային օդանավակայանը:

Էրդողանի օդանավան այսօր վայրէջք է կատարել Լաչինում:

 

Նախօրեին Լաչին էր ժամանել Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆը:

 

Այսօր Լաչինում կայանալու է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը եւ տոնական միջոցառումներ՝ Ադրբեւանի անկախության օրվա կապակցությամբ:

 

Ալիեւը եւ Էրդողանն այսօր ծանոթացել են նաեւ Քելբաջար-Լաչին ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին:

Leave a Comment