
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին շուտով կհայտարարվի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ մայիսի 16-ին Ստամբուլում վերսկսվեցին բանակցությունները, մենք պնդում էինք այս բոլոր խտրական օրենքների վերացումը և կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին կհայտարարենք մոտ ապագայում»,- ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ Մոսկվան միշտ՝ հատուկ գործողությունից տարիներ առաջ և դրանից հետո, Կիևին ներկայացրել է և շարունակում է նարկայացնել խնդիրները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու առաջարկներ։ Նրա խոսքով՝ խնդիրները գնալով ավելի լուրջ են դառնում։
Մայիսի 22-ին Լավրովը «դրական ազդանշան» է անվանել այն փաստը, որ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա։ Այդ ժամանակ նախարարը նշել էր, որ նոր հանդիպումների վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան, և որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Վատիկանում բանակցությունների գաղափարն «անիրատեսական» է։