Թրամփը կարող է մասշտաբային գործարք պատրաստել ՌԴ-ի եւ Չինաստանի հետ ազդեցության ոլորտների վերաբերյալ. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ համաձայնագիր պատրաստի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ազդեցության ոլորտների բաժանման մասին, նշել է The New York Times (NYT) թերթը։
Անանուն վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփի գործողություններն ու հայտարարությունները հուշում են, որ նա ցանկանում է կառուցել աշխարհ, որտեղ Մոսկվան, Պեկինը եւ Վաշինգտոնը կլինեն ուժի կենտրոններ աշխարհի որոշ մասերում, «19-րդ դարի կայսերական քաղաքականության ոգով»։
ԱՄՆ առաջնորդի՝ ուժերի հավասարակշռությունը փոխելու եւ նոր համաշխարհային համակարգ կառուցելու ցանկության մասին են վկայում, ի թիվս այլ բաների, Գրենլանդիայի, Կանադայի եւ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին հայտարարությունները։ Բացի այդ, Թրամփը հանդես է եկել նոր տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչման օգտին։
Միեւնույն ժամանակ, NYT-ի հարցմանը ենթարկված պաշտոնյաների մի մասը ԱՄՆ նախագահի հին աշխատակազմից (Թրամփի նախագահության առաջին ժամկետում) համոզված է, որ նրա գործողությունները հիմնված չեն որեւէ ռազմավարության վրա։

Leave a Comment