Մոսկվայի մարզում խոցվել է ավելի քան 40 դրոն. վնասվել են բնակելի տներ

https://arm.sputniknews.ru/20250528/mvoskvaji-marzum-khvocvel-e-aveli-qan-40-drvon-vnasvel-en-bnakeli-tner-89449693.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89446728_0:0:1280:960_1920x0_80_0_0_9ea0a631692f0761e132917af0472b00.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, հատուկ քննչական ծառայություն (հքծ)

մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, հատուկ քննչական ծառայություն (հքծ)

Բաժանորդագրվել

Մարզպետը հավաստիացրել է, որ բոլոր վնասված տների բնակիչներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ավելի քան 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնք հարձակվել էին ՌԴ Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Այս գիշեր Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ ՀՕՊ ուժերը թիրախներ են խոցել տարածաշրջանի 12 համայնքներում։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 42 ԱԹՍ։ Բոլոր ծառայություններն աշխատել են օպերատիվ և համակարգված», – նշել է Վորոբյովը։

Նրա տվյալներով՝ Չեխովի շրջանում հարձակման հետևանքով երեք բնակելի շենք է վնասվել Տրոիցկոյե գյուղի Նովայա փողոցում և «Միչուրինեց» գյուղատնտեսական կազմակերպությունում։ Բնակիչների շրջանում տուժածներ չկան։

«Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Բոլոր տուժած տների բնակիչներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի», – հավաստիացրել է Վորոբյովը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment