Սուարեսն ու Մեսսին հիմնել են սեփական ֆուտբոլային ակումբ Ուրուգվայում — Armsport.am

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» աստղային ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին հիմնել են իրենց ֆուտբոլային ակումբը, որը կոչվում է «Դեպորտիվո ԼՍՄ»։ Ակումբը մրցակցային ճանապարհը կսկսի Ուրուգվայի չորրորդ դիվիզիոնից։

«ԼՍՄ» կրճատումը ձևավորված է Սուարեսի և Մեսսիի անունների սկզբնատառերից։

Ակումբի բազան կառուցվել է Սուարեսի անձնական միջոցներով։ Հիմնական մարզադաշտը նախատեսված է 1400 հանդիսատեսի համար, իսկ 7×7 ձևաչափով խաղերի համար նախատեսված փոքր դաշտը կարող է ընդունել 620 հանդիսատես։

Սուարեսի խոսքով՝ սեփական ակումբ ստեղծելու երազանքը ծնվել է դեռևս 2018 թվականին։

Leave a Comment