«Հարցեր, որոնց լայվեր անողները ոչ հավես ունեն պատասխանելու, ոչ ցանկություն». Սոս Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծառայողական մեքենաները կարող է և անհրաժեշտ է կրճատել, բայց կարող է պարզվի, որ ոչ։ Ամեն դեպքում, այս խոսակցությունը հարիր է միայն կենցաղում՝ սուրճի կամ օղու բաժակի շուրջ հավաքված, ասել-խոսել մակարդակում։
     Պետության համար դա չի կարող լինել նպատակ։ Նպատակ կարող է լինել պետական ծախսերի կրճատումը, որի համար նախ պետք է հասկանալ` դրանք ինչքան են, ինչքանն է, որ խիստ անհրաժեշտ է, ինչքանն է, որ կարելի է կրճատել` առանց արդյունավետության կորստի, ինչն է պետք ոչ թե կրճատել, այլ վերաբաշխել և այլն….
     Ի վերջո ինչպե՞ս ես գնահատելու` իմաստ ունե՞ր կրճատումը, թե ոչ, հարցեր, որոնց լայվեր անողները ոչ հավես ունեն պատասխանելու, ոչ ցանկություն…»:

Leave a Comment