«Յունիբանկ»-ը հովանավորում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը՝ գիտակցելով դրա կարևորությունը Հայաստանի համար

«Յունիբանկ»-ը, գիտակցելով և կարևորելով արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի նշանակությունը, հանդես է գալիս որպես համաժողովի հովանավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում հայտնել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանն՝ անդրադառնալով ինչպես բանկի կողմից համաժողովը հովանավորելուն, այնպես էլ ընկերության կողմից հայաստանյան ու միջազգային հաճախորդներին առաջարկվող ներդրումային ծառայություններին ու հնարավորություններին։

Խոսելով «Յունիբանկ»-ի՝ «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովը հովանավորելու վերաբերյալ՝ Ղուկասյանը նշել է, որ ընկերությունն այդ գործն իրականացնում է՝ հաշվի առնելով համաժողովի կարևորությունն ու մեծ նշանակությունը Հայաստանի համար։

«Գիտակցելով և կարևորելով համաժողովի նշանակությունը Հայաստանի և աշխարհի կապերի զարգացման առումով՝ «Յունիբանկ»-ը հանդես է գալիս որպես հովանավոր՝ հիմնականում նպատակ ունենալով նաև ներգրավել օտարերկրյա ներդրողների, որոնք ցանկություն կունենան Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր  բնագավառներում ներդրումներ կատարել՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական սեգմենտներում»,-նշել է «Յունիբանկ»-ի վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ հայկական շուկան ներդրումների առումով բավականին մեծ հետաքրքրություն և խորություն ունի։

Բացի այդ, «Յունիբանկ»-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա հաճախորդներին առաջարկում է ներդրումային գործիքներ, պարտատոմսեր, ինչպես նաև ներդրումներ՝ միջազգային բորսաներում և աշխարհի ժամանակակից գերհզոր ընկերություններում։

««Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա հաճախորդներին առաջարկվում են ներդրումային գործիքներ, պարտատոմսեր, ինչպես նաև ավելի հետաքրքրասերների համար՝ ներդրումներ միջազգային բորսաներում, աշխարհի ժամանակակից գերհզոր ընկերություններում։ Այդ ծառայությունը տրամադրվում է «Յունիբանկ» Ինվեսթ հարթակի միջոցով, որի շրջանակներում հաճախորդն իրավասություն ունի իր ցանկությամբ և իր որոշմամբ գնել այս կամ այն ընկերության բաժնետոմսեր՝ հետագայում դրանք նաև վաճառելու կամ պահելու նպատակով»,-հայտնել է Արարատ Ղուկասյանը։

Leave a Comment