https://arm.sputniknews.ru/20250527/nranic-lav-ajs-paratvony-voch-voq-chi-ghekavari-janik-fajzievi-huzich-khvosqy-qevosajani-masin-89432317.html
Նրանից լավ այս փառատոնը ոչ ոք չի ղեկավարի. Ջանիկ Ֆայզիևի հուզիչ խոսքը Քեոսայանի մասին
Նրանից լավ այս փառատոնը ոչ ոք չի ղեկավարի. Ջանիկ Ֆայզիևի հուզիչ խոսքը Քեոսայանի մասին
Sputnik Արմենիա
«Եվրասիա Կինոֆեստը» կանցկացվի Սոչիում հունիսի 6-13-ը, փառատոնի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ջանիկ Ֆայզիևը: 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T18:06+0400
2025-05-27T18:06+0400
2025-05-27T18:06+0400
տեսանյութեր
տեսանյութ
տիգրան քեոսայան
կլինիկական մահ
փառատոն
մարգարիտա սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89430986_0:0:1258:707_1920x0_80_0_0_ddfb80e7fa7fd9119ca8c4b3e83dbfb4.jpg
«Եվրասիա Կինոֆեստ» փառատոնի նախագահի պաշտոնակատար Ջանիկ Ֆայզիևը մամուլի ասուլիսում հարգանքի տուրք մատուցեց նախագծի հիմնադիր Տիգրան Քեոսայանին և հուզեց հանդիսատեսին իր ընկեր և «Եվրասիա Կինոֆեստ»-ի հիմնադիր Տիգրան Քեոսայանի մասին խոսքերով:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ Քեոսայանի կինը` RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում պատմել էր, որ նա սկսել է արձագանքել արտաքին ազդակներին` սեղմում է մատները, թարթում է, երբ դիմում են իրեն և երբեմն նույնիսկ փորձում է շարժվել։«Եվրասիա Կինոֆեստ» միջազգային կինոփառատոնը կկայանա հունիսի6-13-ը Սոչիում և կմիավորի կինոգործիչների աշխարհի 24 երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից: Այս տարի փառատոնին կմիանան Թուրքմենստանը, Պակիստանը, Քենիան, Գերմանիան, Թուրքիան, ՀԱՀ-ը, Շվեյցարիան, Մոնղոլիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Իսպանիան և Սերբիան: Փառատոնի նպատակն է կինեմատոգրաֆի միջոցով ցույց տալ Եվրասիական մայրցամաքի երկրները միավորող հոգևոր-բարոյական արժեքների կարևորությունը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1b/89430986_152:0:1095:707_1920x0_80_0_0_7a6849e2da72c5f235e17bbe836d13bc.jpg
տեսանյութեր, տեսանյութ, տիգրան քեոսայան, կլինիկական մահ, փառատոն, մարգարիտա սիմոնյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, տիգրան քեոսայան, կլինիկական մահ, փառատոն, մարգարիտա սիմոնյան, видео
«Եվրասիա Կինոֆեստը» կանցկացվի Սոչիում հունիսի 6-13-ը, փառատոնի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ջանիկ Ֆայզիևը:
«Եվրասիա Կինոֆեստ» փառատոնի նախագահի պաշտոնակատար Ջանիկ Ֆայզիևը մամուլի ասուլիսում հարգանքի տուրք մատուցեց նախագծի հիմնադիր Տիգրան Քեոսայանին և հուզեց հանդիսատեսին իր ընկեր և «Եվրասիա Կինոֆեստ»-ի հիմնադիր Տիգրան Քեոսայանի մասին խոսքերով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ Քեոսայանի կինը` RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում պատմել էր, որ նա սկսել է արձագանքել արտաքին ազդակներին` սեղմում է մատները, թարթում է, երբ դիմում են իրեն և երբեմն նույնիսկ փորձում է շարժվել։
«Եթե ճիշտ եմ հասկանում, ես, այնուամենայնիվ, ավելի շուտ նախագահի պաշտոնակատարն եմ, որովհետև սա Տիգրանի գաղափարն է։ Մենք ընկերներ ենք ինստիտուտի ժամանակներից, նույն կուրսում ենք սովորել։ Ես միշտ հիացել եմ նրա ֆիլմերով` որպես ընկեր և որպես գործընկեր։ Նրանից լավ այս փառատոնը ոչ ոք չի անի։ Միշտ զարմանում եմ, թե որտեղից նրա մեջ այդքան էներգիա, կյանք, դինամիկա։ Մենք բոլորս նրան առողջություն ենք մաղթում և սպասում ենք նրա վերադարձին դեպի իր գործը, դեպի իր գաղափարը»,-ասել է նա լրագրողներին։
«Եվրասիա Կինոֆեստ» միջազգային կինոփառատոնը կկայանա հունիսի6-13-ը Սոչիում և կմիավորի կինոգործիչների աշխարհի 24 երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից: Այս տարի փառատոնին կմիանան Թուրքմենստանը, Պակիստանը, Քենիան, Գերմանիան, Թուրքիան, ՀԱՀ-ը, Շվեյցարիան, Մոնղոլիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Իսպանիան և Սերբիան: Փառատոնի նպատակն է կինեմատոգրաֆի միջոցով ցույց տալ Եվրասիական մայրցամաքի երկրները միավորող հոգևոր-բարոյական արժեքների կարևորությունը։