«Ի դեպ». Բարեկամների հետ առևտուր չեն կարողանում անել, թշնամիներից են խոսում

Ի դեպ, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան վստահորեն ասում է․ «Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»:

Թվում է՝ ամեն ինչ պատրաստ է, մնում է այդ պայմանագիրը ստորագրեն ու բարեկամանան, սակայն…

Տևական ժամանակ է՝ հայ արտահանողները բողոքի ակցիաներ են անում Վրաստանի դեսպանատան դիմաց, քանի որ հայկական բեռները առանց պատճառների պահվում են Վրաստանի Գեյզի անցակետում և չեն կարողանում հասնել Ռուսաստան։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, թե անձամբ կգնա Վրաստան և կհարթի խնդիրը: Ո՛չ գնաց, ո՛չ էլ օնլայն շփմամբ կարգավորեց։

Մանրամասն՝ տեսանյութում:

Հաղորդաշարի բոլոր թողարկումները տեսնելու համար անցեք հետևյալ՝ «Ի դեպ» և «Ի դեպ 2025» հղումներով:

Leave a Comment