«Քոչարյանը ողջ ուժերի լարումով պայքարում է Նիկոլին անվստահություն հայտնելու դեմ»․ Նարեկ Մալյան

«Քոչարյանը ողջ ուժերի լարումով պայքարում է Նիկոլին անվստահություն հայտնելու դեմ»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոբերտ Քոչարյանը վատ վիճակի մեջ է դրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Քոչարյանը ողջ ուժերի լարումով պայքարում է նիկոլին անվստահություն հայտնելու դեմ, բայց անձամբ իր համար հեշտ է՝ նա իմպիչմենթի սուբյեկտ չէ: Իմպիչմենթի սուբյեկտ հանդիսացող «Հայաստան» խմբակցության պատգամավորները Քոչարյանի պահանջով ստիպված են անլուրջ իրավիճակներում հայտնվել՝ ԶԼՄ-ների տաղավարներում իմպիչմենթի օրակարգի դեմ մանկական արդարացումներ բերելով:
Պատգամավորների արդարացումները գնալով ավելի անլուրջ տպավորություն են թողնում ընտրողների վրա: Ընտրողները ամեն ինչ տեսնում և հասկանում են:
Իմպիչմենթը այսօր միակ քաղաքական օրակարգն է»։

Աղբյուրը`   Նարեկ Մալյան

Leave a Comment