Zham.am | «Բաստարդների հեղափոխությունը»





Ոնց մտածում եմ, 2018-ին բուրժուադեմոկրատական հեղափոխություն էր, բայց ներկայացվում էր որպես ժողովրդի հեղափոխություն:

Մինչև 2018-ին փողոցից եկած ջենտրիների բուրժուադեմոկրատական կարգախոսներին անցնելը, «ջենտրի» հասկացողությունը հասկանանք:

Ջենտրիները XVI—XVII դարերում Անգլիայում տեղի ունեցած ագրարարային հեղափոխության ժամանակ ոչ տիտղոսային մանր ազնվականներն էին, որոնք գյուղատնտեսությամբ չէին կարողանում զբաղվել, դրա փոխարեն մանր բիզնեսով էին զբաղվում: Անգլիացի պատմաբան Զարլզ Պլամերոմը 1885-ին նրանց գործունեությունն որակել է որպես «բաստարդների ֆեոդալիզմ»:

Ինչո?ւ «բաստարդ», որովհետև, մինչ այդ, խոշոր մագնատներն Անգլիայում ազատվել էին զինվորական ծառայությունից, նրանց փոխարեն բանակում ծառայում էին ազնվականների կրտսեր տղաներն ու ազնվականների բաստարդները: Զրկված լինելով ունեցվածքից, սակայն ունենալով ամբիցիաներ` նրանք դառնում էին բազմաթիվ խժդժությունների աղբյուր:

2018-ից սկսած Հայաստանում տեղի ունեցածը կարելի անվանել «բաստարդային բուրժուազիայի» կայացման շրջան:

Համալիրում տեղի ունեցած հարսանիքը հենց այդ «բաստարդային» նորաթուխ բուրժուազիայի հրապարակային մանիֆեստն էր:

Կարգախոսները.

– աղքատությունը ձեր գլխի մեջ է,

– կրթվեք, որ լավ ապրեք,

– պետությունը երջանիկ ապրելու համար է,

– հերոսը հարկ մուծողն է,

– սահմանազատումն ու սահմանագծումը որ ավարտենք (այսինքն, մի քիչ էլ տարածք հանձնենք), ադրբեջանցիների հետ առևտուր կանենք ու լավ կապրենք:

Կարող եք շարունալ թվարկել կարգախոսները:

Հ.Գ. Ջենտրիները տարածքներ չէին հանձնում, մնացած հարցերում նրանց մտքերը համահունչ էին վերջիններիս հետ, սակայն դա համարենք իշխանության եկած սեկտայի յուրահատուկ սպեցիֆիկան:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


Leave a Comment