Վահագն Վերմիշյանի գույքը չի բռնագանձվի․ դատախազությունը հրաժարվել է հայցից

https://arm.sputniknews.ru/20250527/vahagn-vermishjani-gujqy-chi-brnagandzvi-datakhazutjuny-hrazharvel-e-hajcic-89426748.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2091/05/20910535_128:0:1552:1068_1920x0_80_0_0_50cd39131104b2da6363f24a928930d2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վահագն վերմիշյան, հհ դատախազություն, բռնագանձում, ալեքսանդր կոչուբաև

վահագն վերմիշյան, հհ դատախազություն, բռնագանձում, ալեքսանդր կոչուբաև

Բաժանորդագրվել

Պաշտպանի խոսքով՝ այս ամենն ապացուցում է, որ Վերմիշյանի նկատմամբ ապօրինի դատավարական հետապնդում էր իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գույքը չի բռնագանձվի։ ՀՀ դատախազությունը հրաժարվել է նրա դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը»,- գրել է Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ այսօր փաստացի հաստատվել է այն, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական հիմք, և ապօրինի դատավարական հետապնդում էր իրականացվում։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ։

Ավելի վաղ Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։

2024 թվականի մարտին՝ ավելի քան 4 տարվա կալանքից հետո Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով:

Leave a Comment