Հայաստանը՝ Axellect-ի տեխնոլոգիական հենակետը տարածաշրջանում

Axellect-ը Հայաստանում զարգացնում է տեխնոլոգիական ծառայությունների միջազգային ցանցը՝ վստահելով տեղական ներուժին։

Ընկերության պատմությունը հիմնված է ավելի քան 30 տարվա փորձի վրա՝ որպես միջազգային խորհրդատվական հսկա Accenture-ի մաս, որն իրականացրել է ավելի քան 3000 նախագիծ: Օրերս այն պաշտոնապես ազդարարեց Հայաստանում ներկայություն հաստատելու մասին։

Axellect Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իլյա Զոլինը Accenture-ին միացել է դեռեւս 2004 թվականից։ Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ Հայաստանի հետ անձնական կապը ձեւավորվել է 2016 թվականին, երբ Երեւանում վազել է իր առաջին կիսամարաթոնը․

«Ես սիրահարվեցի երկրին։ Շատ հաճախ եմ եղել Հայաստանում՝ թե՛ անձնական, թե՛ գործնական պատճառներով։ Այստեղ առաջին հերթին գնահատում եմ մարդկանց եւ հյուրընկալությունը, անկեղծությունն ու օգնելու պատրաստակամությունը»։


Իլյա Զոլինը

Իլյա Զոլինը
photo © Մեդիամաքս