Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում ճոպանուղու կառուցման աշխատանքներին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը: Ալիևը մասնակցել է ճոպանուղու հիմքերի լցման աշխատանքներին:
Նրան ուղեկցել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը: Նա տեղեկացրել է առաջիկա աշխատանքների մասին: Հավելենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանը ակտիվորեն բնակեցնում է օկուպացված Արցախի Բերձոր քաղաք: