Մերցը Սլովակիային սպառնացել է ԵՄ ֆինանսավորման դադարեցմամբ

Գերմանիան պատրաստ է քննարկել Սլովակիայի համար Եվրամիության կողմից ֆինանսավորման դադարեցման հարցը՝ միավորման «ընդհանուր ուղղությունից» Սլովակիայի շեղվելու պատճառով։ WDR Europaforum համաժողովում նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Նրանց եվրոպական միջոցներից զրկելու հնարավորություն միշտ էլ կա։ Անհրաժեշտության դեպքում մենք կգործենք», -ըստ Bloomberg-ի՝ զգուշացրել է նա։
Մերցը միաժամանակ քննադատել է Հունգարիային, որն արդեն կորցրել է ԵՄ ֆինանսավորման զգալի մասը, և հիշեցրել, որ դաշինքի օրենքներն ու կանոնակարգերը չպահպանելու համար ԵՄ երկրները հետևանքների կբախվեն։

Leave a Comment