Անգրագետ պաշտոնյայի խոսույթ. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դատապարտել է Փաշազադեի ելույթը

https://arm.sputniknews.ru/20250526/angraget-pashtvonjaji-khvosujt-erusaghemi-hajvoc-patriarqarany-datapartel-e-pashazadei-elujty-89398480.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74527355_133:0:1336:902_1920x0_80_0_0_86d9c9a5ff5e6f3001afe2e8f415ea5b.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան, երուսաղեմ, երուսաղեմի հայոց պատրիարքարան

երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան, երուսաղեմ, երուսաղեմի հայոց պատրիարքարան

Բաժանորդագրվել

Հայտարարության մեջ ասվում է, որ Փաշազադեի ելույթները կոչված են պատրվակ ստեղծելու ներկա և ապագա տարածքային և մշակութային ագրեսիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն խոսում է ոչ թե որպես հավատքի մարդ, այլ որպես քարոզչական ռեժիմի անգրագետ պաշտոնյա՝ տարածելով իր երկրի ռեժիմի կողմից աջակցվող պատմական կեղծիքներ: Այս մասին ասվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հայտարարության մեջ՝ կապված Փաշազադեի վերջին հայտարարությունների հետ։

Ինչպես նշվում է հայտատարության մեջ, Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից ապատեղեկատվության արշավը նոր բարձունքների է հասել: Փաշազադեի խոսքերը նույնքան սադրիչ են, որքան անհեթեթ, ուստի մեջբերման արժանի չեն։

Պատրիարքարանն արձանագրել է, որ վերջին ամիսներին ահագնացել է ապատեղեկատվական արշավը, ինչը նպատակ ունի վերացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ այն փոխարինելով մտացածին «կովկասա-աղվանականով»:

«Հայկական եկեղեցիների և գերեզմանատների սիստեմատիկ ոչնչացումից մինչև այդ մշակույթի «ալբանական» ծագման մասին թեզիսների նպատակը պարզ է՝ հայերին վտարել սեփական հողից և լռեցնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ միակ կազմակերպությանը, որի վրա չի կարելի ներգործություն ունենալ», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Փաշազադեի ելույթները կոչված են ներկա և ապագա տարածքային և մշակութային ագրեսիայի համար ստեղծելու առիթ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աջակցություն է հայտնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և բոլոր հայերին՝ դատապարտելով Փաշազադեի հայտարարությունները:

Հիշեցնենք` օրեր առաջ Փաշազադեն հայտարարել էր, որ հայկական կրոնական սրբավայրերը, նույնիսկ Սուրբ Էջմիածնի 1700-ամյա Մայր տաճարը, իբր գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում»: Անհեթեթությունների շարքը Փաշազադեն ամփոփել էր հայտարարությամբ, թե իբր Հայ առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի երկրներին։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանել էր Բաքվի ղազիաթների խորհրդում Փաշազադեի արտահայտություններին: Մայր աթոռի հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային հայտարարություններում մշտապես արտացոլվող թշնամանքն ու կեղծիքը վկայում են, որ այդ երկիրն ինքը (եթե արտահայտվել իր իսկ խոսքերով) սպառնալիք է տարածաշրջանի հարևան երկրների համար:

Leave a Comment