Լիվերպուլում ավտոմեքենան մխրճվել է ֆուտբոլային ակումբի տիտղոսը տոնող մարդկանց բազմության մեջ

Լիվերպուլում ավտոմեքենան մխրճվել է Պրեմիեր լիգայում տեղի ֆուտբոլային ակումբի տիտղոսը տոնող մարդկանց բազմության մեջ, հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ «Լիվերպուլը» չեմպիոն է դարձել ապրիլի վերջին, բայց նրանք ստիպված էին սպասել մրցաշրջանի վերջին խաղին, որպեսզի ֆիզիկապես ձեռք բերեն գավաթը:

Մայիսի 26-ին կայացել է երկրպագուների և ֆուտբոլիստների շքերթը։ «Հազարավոր մարդիկ հավաքվել էին այստեղ ամբողջ երկրից, սակայն տոնակատարությունը ստվերվել է այն բանից հետո, երբ նկատվել է, որ մեքենան բախվել է անցորդներին ժամը 18:00-ի հետո»,- հայտնում է աղբյուրը:

Դեռևս տուժածների մասին չի հաղորդվում:

Leave a Comment