
Դիտում ՝ 29 590
Ավստրալիայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով ոչ պակաս, քան 32 հազար մարդ այդ երկրի Նոր Հարավային Ուելս նահանգում հայտնվել է արգելափակման մեջ։ Այս մասին հայտնում է 9News-ը։ Ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար գործի են դրվել փրկարարների 200 հոգանոց խումբ։ Արտաքին աշխարհից ամբողջապես կտրված են թվով 14 փոքր քաղաքներ։
Նշենք, որ հեղեղումները սկսվել էին այն բանից հետո, երբ նահանգում մի շարք գետեր դուրս էին եկել ափերից։ Գետերում ջրի մակարդակի բարձրացման եւ հեղեղումների հետեւանքով խաթարվել է նաեւ օդանավակայանների, երկաթուղային տրանսպորտի աշխատանքը։
Կիսվել սոց․ ցանցերում