ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՊԱ ՅԹԵՑՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Դիտում ՝ 22 558

Նյու-Յորքի օդանավակայանում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի, որին կասկածում են Թել-Ավիվի ամերիկյան դեսպանատունը պայթեցնելու մտադրության մեջ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Համաձայն ԱՄՆ Արդարադատության նախարարության հայտարարության, տղամարդուն ձերբակալել են մայիսի 19-ին Իսրայելում՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության առաջ՝ անվտանգության աշխատակիցների հետ ունեցած կոնֆլիկտից հետո։

Խուզարկության ժամանակ՝ տղամարդու մոտ հայտնաբերվել են 3 միավոր «Մոլոտովի կոկտեյլ» անվանումն ունեցող ինքնաշեն պայթուցիկ։ Սոցկայքերում կասկածյալը հրապարակել է հայտարարություններ՝ կոչ անելով բողոքի ցույցեր սկսել Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի դեմ այն բանից հետո, երբ ինքը կհրկիզի Թել-Ավիվի ամերիկյան դեսպանատունը։ Նա նաեւ սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment