Մտահոգիչ են համարում ընդդիմադիրները «Երևանյան երկխոսություն» համաժողովում Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Մայր օրենքին, ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ: Իսկ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան», ընդդիմության համար ուշացած արձագանք է: