Ֆրանսիան ողջունում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի անցկացումը ՀՀ-ում

Ֆրանսիան ողջունում է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովն անցկացնելու որոշումը։ Այս մասին մայիսի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն։
Ֆրանսիացի նախարարն ավելացրել է, որ համապատասխան որոշումն ընդունվել է, ի թիվս այլ բաների, Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններում արձանագրված հաջողությունների շնորհիվ։
Նախորդ գագաթաժողովը տեղի է ունեցել Տիրանայում։

Leave a Comment