
Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին, ՀՀ ԱԺ կայքի փոխանցմամբ, հայտարարել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել:
Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է․ «Մենք աջակցում ենք տարածաշրջանում կայունությանն ուղղված ջանքերին։ Անհրաժեշտության դեպքում Ղրղզստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և հարթակ տրամադրել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- նշել է նա։