Թեհրանն ասել է, որ Իրանը սովից չի մեռնի, եթե ԱՄՆ-ը դուրս գա բանակցություններից

Իրանում ոչ ոք սովից չի մեռնի, եթե ԱՄՆ-ը հանկարծ որոշի դուրս գալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացից և էլ ավելի մեծ պատժամիջոցներ սահմանի նրա դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ճիշտ չէ, որ մենք սովից կմեռնենք, եթե նրանք չցանկանան մեզ հետ բանակցել և ավելի շատ պատժամիջոցներ կիրառել: Մենք ելք կգտնենք», – մեջբերում է նրա խոսքը IRNA-ն: Ինչպես նշել է նախագահը, նման դեպքում իրանցիներին պարզապես անհրաժեշտ է միավորվել և միասին գործել։

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի արտգործնախարարը, որը միջնորդ է կողմերի միջև, ասել է, որ «որոշ, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել:

Leave a Comment