NewsArm.live | Արևային էներգետիկայի նոր ռեկորդը






Տնտեսություն


Ember Energy վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականի ապրիլին արևային էներգետիկայի մասնաբաժինը համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրությունում առաջին անգամ հասել է ռեկորդային 10%-ի։

Ընդ որում, արևային էլեկտրակայանների արտադրած էներգիայի ծավալը գերազանցել է աշխարհի բոլոր ատոմակայանների արտադրած ծավալները։ Նշվում է, որ ոլորտի արագ զարգացումը հնարավորություն է տվել արևային էներգետիկային զբաղեցնել չորրորդ տեղը էլեկտրաէներգիայի արտադրության խոշորագույն աղբյուրների շարքում՝ գերազանցելով հողմային և ատոմային էներգետիկայի ծավալները։ Առջևում մնացել են միայն ածխային, գազային և հիդրո-էլեկտրակայանները։

Նաև հաղորդվում է, որ վերջին երեք տարում այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ 2022 թվականի ապրիլին արևային էլեկտրակայանները ապահովում էին համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության միայն 5.4%-ը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]





Leave a Comment