Դուդան կոչ է արել Լեհաստանի նախագահի թեկնածուներին թմրամիջոցների թեստավորում անցնել

Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել անցած կիրակի, իշխող կոալիցիայի թեկնածու Տրզասկովսկին ստացել է ձայների 31,36 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Կարոլ Նավրոցկին՝ 29,54 տոկոսը։ Երկուսն էլ անցել են երկրորդ փուլ, որը կկայանա հունիսի 1-ին։ Ուրբաթ երեկոյան թեկնածուների միջև հեռուստաբանավեճեր են անցկացվել։

 

«Կարծում եմ, որ միանգամայն տրամաբանական կլիներ, եթե այս հարցը ստուգվեր»,- ասել է Դուդան՝ պատասխանելով նախագահի թեկնածուների՝ թմրամիջոցների թեստեր անցնելու անհրաժեշտության մասին հարցին։

 

Ինքը՝ Դուդան, ասել է, որ նման թեստեր չի անցել, բայց պատրաստ է դա անել։

 

«Ինքս նման հետազոտություններ չեմ անցել, բայց ամեն պահի պատրաստ եմ անցնել»,- ասել է նա։

 

Leave a Comment