Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդկանց ատամները տարիքի հետ կորցնում ամրությունը – ՓԱՍՏԻՆՖՈ

Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես են ատամները ժամանակի ընթացքում կորցնում ամրությունը։ Դա անելու համար թիմը վերլուծել է ատամի էմալի ատոմային բաղադրությունը: Հետազոտությունը հրապարակվել է Communications Materials (CommsMat) գիտական ամսագրում։

Էմալը հիմնականում բաղկացած է հանքանյութերից, որոնք դասավորված են կրկնվող կառուցվածքներով՝10000 անգամ ավելի նեղ, քան մարդու մազը:

Փորձագետները տոմոգրաֆիայի միջոցով ատամի էմալի նմուշներ են ուսումնասիրել 22 տարեկան և 56 տարեկան մարդկանցից, ինչը հնարավորություն է տվել թեստային նյութում ստանալ յուրաքանչյուր ատոմի եռաչափ քարտեզ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ տարեցների ատամների արտաքին ծածկույթը պարունակում է ավելի շատ ֆտորի իոններ, որոնք հաճախ հանդիպում են խմելու ջրի և ատամի մածուկի մեջ։

Գիտնականների կարծիքով, ֆտորիդները նախատեսված են ատամի էմալն ավելի ամուր դարձնելու համար՝ լրացնելով հանքանյութերի բնական կորուստը: Սակայն պարզվել է, որ տարիքի հետ նյութի մասնիկներն աստիճանաբար փոխարինում են սպիտակուցային կառուցվածքներին, ինչի պատճառով էլ ատամների ծածկույթն ավելի փխրուն է դառնում։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment