Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ. վարչապետ


Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այդ մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- նշեց նա։


Վարչապետն ասաց, թե հասարակությանը կփորձեն համոզել, որ այդ փոփոխությունն արվի՝ տևական խաղաղության հասնելու համար։


«Բայց եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին: Վավերացվելուց հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը ՀՀ-ում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումների քանակ3

Leave a Comment