Իսպանիայի վարչապետը կոչ է արել էմբարգո սահմանել Իսրայելի դեմ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել էմբարգո սահմանել Իսրայելին զենքի վաճառքի վրա՝ Գազայի հատվածում երկրի ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

 

Նախարարն այս հայտարարությունն արել է Մադրիդ+ խմբի 20 երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա Մադրիդում ՝ Մերձավոր Արևելքի խնդիրների շուրջ։

 

«Եթե Գազայում պատերազմը չդադարի, ապա մենք պետք է անհապաղ դադարեցնենք ԵՄ-ի և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագիրը, որի երկրորդ կետը վերաբերում է մարդու իրավունքներին: Մենք պետք է արգելք սահմանենք Իսրայելի համար զենքի մատակարարումների վրա: Մենք չենք կարող թույլ տալ զենքի վաճառք Իսրայելին», – ասել է նախարարը: Նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է Pais թերթի կողմից՝ X սոցիալական ցանցում։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment