Շնորհակալություն հայրենիքին և ՌԴ նախագահին, որ մեզ չեն մոռացել. գերիները վերադառնում են

https://arm.sputniknews.ru/20250525/shnvorhakalutjun-hajreniqin-ev-rd-nakhagahin-vor-mez-chen-mvoracel-gerinery-veradarnum-en-89340852.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

С возвращением, парни!

Sputnik Արմենիա

С возвращением, парни!

2025-05-25T16:25+0400

true

PT0M51S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/19/89339852_183:0:1098:686_1920x0_80_0_0_56cde577484c22a96796edf01c7bc798.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, գերի, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, видео

տեսանյութեր, գերի, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ գերիների փոխանակումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:

Փոխանակման արդյունքում վերադարձված ռուս զինծառայողները շնորհակալություն են հայտնել հայրենիքին և նախագահին: «Շնորհակալություն հայրենիքին և մեր նախագահին, որ մեզ չեն մոռացել»,- ասել է զինվորներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել տեղի է ունեցել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման եզրափակիչ՝ երրորդ փուլը, որի արդյունքում հայրենիք են վերադարձել 303 ռուս զինծառայող։

Որոշ զինծառայողներ զարմացել էին՝ իմանալով առաջիկա փոխանակման մասին։ Որոշները, ընդհակառակը, վստահէին, որ շուտով տուն կվերադառնան։

«Գիտեինք, որ ամեն դեպքում կփոխանակեն։ Ահա և եկավ այդ պահը։ Արդենգրեթե տանն ենք», – ասել է գերությունից վերադարձած ռուս զինվորականը։

ՌԴ ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ գերիների փոխանակման հետ կապված պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Ստամբուլում, ամբողջությամբ կատարվել են:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ գերիների փոխանակումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:

«Հուսով ենք, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված լայնածավալ փոխանակումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման պայմանների քննարկման համար», – ընդգծել է պաշտոնյան:

Ֆոմինը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ մասնագետները փոխանակումից հետո զինվորականներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ Գերությունից վերադարձած ռուս զինծառայողներն այս պահին գտնվում են Բելառուսում և պատրաստվում են մեկնել Ռուսաստան:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում: Փոխանակումն իրականացվել է 3 փուլով՝ մայիսի 23-ին, 24-ին և 25-ին:

Leave a Comment