
Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը փաստացի հայտնվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման էպիկենտրոնում, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՀՕՊ դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։ «Նախագահի ուղղաթիռը իրականում գտնվում էր թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու էպիկենտրոնում», – ասել է նա։
Ինչպես նշվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված նյութում, Դաշկինի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հաջողությամբ հետ է մղվել, և ռուս զինվորականները լիովին ապահովել են նախագահի անվտանգությունը։