Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ընի աչքի առաջ ռազմական էսկադրային ականակրի վթարի պատճառով երեք պաշտոնյայի են ձերբակալել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ձերբակալել են նավաշինարանի երեք պաշտոնատար անձի՝ չորեքշաբթի օրը նոր ռազմանավի ջուրն իջեցնելու ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ЦТАК)։
Ջուրն իջեցնելու արարողության ժամանակ 5000 տոննա ջրատարողությամբ էսկադրային ականակրի հատակի մասերը քանդվել են, ինչը նավը հանել է հավասարակշռությունից։
Միջադեպի հետաքննությունը, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անվանել է «հանցավոր արարք», շարունակվում է։
Ըստ ЦТАК-ի տեղեկատվության, ձերբակալվել են Չհոնջինի հյուսիսային նավաշինարանի գլխավոր ճարտարագետը, որտեղ կառուցվել է էսկադրային ականակիրը, ինչպես նաև շինարարության ղեկավարը և վարչական կառավարիչը՝ որպես «վթարի համար պատասխանատուներ»։
Թե ինչ պատիժ է սպառնում ձերբակալվածներին, առայժմ հայտնի չէ։

Leave a Comment