
Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիան և ագրեսիան անընդունելի են, և Թուրքիան շարունակելու է պայքարել դրա դեմ բոլոր հարթակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ տեղի ունեցած հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Սիրիային սպասվում են շատ ավելի պայծառ ու հանգիստ օրեր, և ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային, ինչպես նախկինում։
Էրդողանը նշել է, որ Անկարան ողջունում է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկման սկիզբը և ընդգծել է երկրի տարածքային ամբողջականության պահպանման և մեկ կենտրոնից պետության ու բանակի կառավարման կարևորությունը։
Վերահաստատելով Իսրայելի կողմից սիրիական տարածքի օկուպացիայի և ագրեսիայի անընդունելիությունը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան հետևողականորեն դեմ է լինելու դրան միջազգային բոլոր հարթակներում։
Ահմեդ ալ-Շարաան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Էրդողանին պատժամիջոցների վերացման հարցում նրա կարևոր աջակցության և ջանքերի համար։
