Թրամփը խոստացել է ամերիկյան զորքերն այլ պետությունների գործերի մեջ չներքաշել

Առնվազն երկու տասնամյակ ԱՄՆ-ում երկու կուսակցությունների քաղաքական առաջնորդները ներքաշում էին մեր զինվորականներին տարբեր առաքելությունների մեջ, թեև դա չպետք է տեղի ունենար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ABC News-ը։
«Որոշ դեպքերում նրանք մեր զինվորներին ուղարկում էին ազգեր ստեղծելու խաչակրաց արշավանքների այնպիսի երկրներ, որոնք մեզ հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չէին ցանկանում։ Նրանք ամենափոքր պատկերացում անգամ չունեին, թե ինչ է կատարվում հեռավոր երկրներում, միևնույն ժամանակ ծաղրելով մեր զինվորներին՝ այստեղ անհեթեթ գաղափարական փորձարկումներ անցկացնելով։
Մենք մեր զորքերն ազատագրել ենք նվաստացուցիչ քաղաքական վարժանքներից»,- ասել է Թրամփը։

Leave a Comment