Իրանում գործարկվել է օդային տաքսի | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրի առաջին օդային տաքսին՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի ոլորտում․ հաղորդում է IRNA-ն։
     Նշվում է, որ պաշտոնական արարողության ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդես է եկել տեսաուղերձով։
     Առաջին օդային տաքսու չվերթն իրականացվեց Քարաջ և Ղազվին քաղաքների ուղղությամբ՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։
     Ծառայությունը հանրությանը հնարավորություն կտա օգտվել օդային փոխադրումներից, ինչպես նաև ներդրումներ կապահովի։
     Ըստ լրատվամիջոցի՝ Իրանի առաջին օդային տաքսու գործարկումը դիտվում է որպես երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման և ավիացիոն ծառայությունների հասանելիության ընդլայնման կարևոր քայլ։

Leave a Comment