Ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքում մեքենա է այրվում – 5tv

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ն․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում  առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախատաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Comment