Դիտում ՝ 21 462
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի բնակավայրի վարչական տարածքում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե և ցանցե պարսպին:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկը հայտնվել է ճանապարհի մեջտեղում և անհրաժեշտ է եղել, որպեսզի պարեկները տեղում ծառայություն կատարեն, որ խցանում չլինի, ինչը պարեկներին հաջողվել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: