2-ամյա Տիգրանի դին հայտնաբերվել է Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ այսօր հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին։

«Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»։

Leave a Comment