Վիետնամի տեղեկատվության եւ հաղորդակցությունների նախարարությունը կարգադրել է կապի բոլոր օպերատորներին արգելափակել մեսենջերի աշխատանքը երկրի տարածքում եւ այդ մասին հաշվետվություն ներկայացնել հունիսի 2-ից ոչ ուշ։
Պրովայդերներին ուղղված նամակներում ներկայացվում են Վիետնամի անվտանգության նախարարությանը կից կիբեռանվտանգության դեպարտամենտի տվյալները, որոնց համաձայն՝ 9 600 թելեգրամ-ալիքների մինչեւ 68 տոկոսը երկրում զբաղվում է վնասակար կամ անօրինական գործունեությամբ, գրել է BBC-ն։
Այդ խմբերից շատերն ունեն տասնյակ հազարավոր օգտատերեր, դրանք իբր ստեղծվել են հակակառավարական ուժերի կողմից խափանարար գործունեության համար, զբաղվում են խարդախությամբ եւ թմրանյութերի առեւտրով, ինչպես նաեւ կասկածվում են ահաբեկչության հետ կապերի մեջ։
Ինչպես գրել է AFP-ը՝ հղում կատարելով կառավարական պորտալին, վիետնամական օրենքները պահանջում են, որպեսզի մեսենջերը տեղեկացնի նման խախտումների մասին, բայց, ինչպես նշել են իշխանությունները, չի արել դա եւ «չի համագործակցել իրավասու մարմինների հետ»։
Անցած տարի ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք պահանջում են սոցցանցերից ստուգել օգտատերերի անձը եւ տվյալները փոխանցել իշխանություններին, ինչը քննադատությունն անվանել է հերթական հարձակում խոսքի ազատության դեմ, նշել է գործակալությունը։ Telegram-ն առայժմ չի արձագանքել Վիետնամի իշխանությունների որոշմանը։