ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը





«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քիչ առաջ բռնվել է Քննչական կոմիտեից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշատակած անձը: Նրա մոտ հայտնաբերվել է գողոնի կեսը:

Մինչ այդ` նրան հաջողվել էր մի քանի անգամ անհետանալ իրավապահների տեսադաշտից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` դեպքից հետո նրան ֆիքել էին նախ Երեւանում` Սարյան փողոցում, ապա` Երեւան-Սեւան մայրուղու վրա` հայտնի Արծվի արձանի մոտ, այնուհետեւ նորից Երեւանում:

Ինչպես արդեն հայտնել ենք,  ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության շենքից հափշակվել է  որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: «Հնարամիտը» ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։

Ընդ որում, անձը գործել է բավական զգուշավոր, անգամ ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալու պարագայում աշխատել է չթողնել հետքեր, անգամ բնական կարիքները հոգացել է հատուկ տարայի մեջ, որը հետը եւս դուրս է տարել:



Leave a Comment