Լավրովի այցը, Բաքվի նախապայմանն ու Երևանի արձագանքը․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Մայիսի 17-24-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։

  • Այս շաբաթ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նա Երևանում հայտարարել է՝ Մոսկվան պատրաստ է օգնել ՀՀ-ին լուծել այն բոլոր հարցերը, որոնք կարգավորում են պահանջում Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար:
  • Զուգահեռ ընթանում էր նաև Իրանի պաշտպանության նախարարի այցը: Ազիզ Նասիրզադեն շեշտել է՝ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանին:
  • Բաքուն, իր հերթին, ևս մեկ նախապայման է առաջ քաշել. Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան պարտադիր քայլ է: 
  • ՀՀ արտգործնախարարությունից հիշեցրել են՝ Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա:
  • Խորհրդարանում ձախողվել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը:
  • Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է նաև այս հարցին:
  • Մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները երկրորդ բողոքի ակցիան են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև: 
  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հարցին անդրադառնալով, ասել է, որ ամենօրյա ռեժիմով ակտիվ քննարումների մեջ է վրացական կողմի հետ, և որ գործադիրը նրանց «միայնակ չի թողնի»:
  • Կառավարությունը սահմանել է 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը։
  • Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
  • Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն Ուկրաինայի հարցի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
  • Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում:
  • Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ադրինե Աճեմյանը «Միսս աշխարհ-2025» գեղեցկության մրցույթի տաղանդների փուլի քառորդ եզրափակիչ է դուրս եկել։

Leave a Comment