
«Առաջին դեպքը չէր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ֆիզիկական ներգործության իրավիճակներ են փորձում սադրել, դա նոր բան չէ, համենայն դեպս, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ չգնալու որոշում չունի»,- այս մասին 24TV-ի եթերում նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով նախորդ քառօրյայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած հայտարարություններին։
«Ի՞նչ եք կարծում՝ մենք պետք է վախենա՞նք մտնել այդ դահլիճ։ Դա իրե՞նց դահլիճն է․․․ Եթե այդպես լինի, մենք ընդհանրապես պետք է վախենանք ԱԺ դահլիճ մտնել, ընդհանրապես պետք է Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կերպ չառերեսվենք, պետք է վախենանք փողոցում քայլել, որ չարժանանանք Սոնա Մնացականյանի ճակատագրին, ու ընդհանրապես չպետք է կարողանանք այս երկրում շնչել ու արտաշնչել։ Այդպես չի լինելու։ Մենք ժողովրդի ձայնն ենք ներկայացնում, ԱԺ ամբիոնն իրենց ամբիոնը չէ, մեր ամբիոնն է, հետևաբար որևէ զիջում մեր կողմից չի լինելու»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։