Ուկրաինայի և ՌԴ-ի միջև ռազմագերիների փոխանակումը կտևի երեք օր

Քաղաքականություն

23.05.2025 | 18:12

Ուկրաինան և Ռուսաստանը պատերազմի սկսվելուց ի վեր գերիների ամենամեծ փոխանակումն են իրականացնում։ Գործընթացը կտևի մի քանի օր։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով իր աղբյուրներին և Financial Times-ին։

Աղբյուրները նշել են, որ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը կանցկացվի երեք օրվա ընթացքում։ Միաժամանակ, FT-ն, հղում անելով անանուն ուկրաինացի պաշտոնյաների, պնդում է, որ փոխանակում են հիմնականում զինվորականների, սակայն տուն կվերադառնան նաև քաղաքացիական անձինք։

FT-ի աղբյուրներից մեկը նաև նշել է, որ Ռուսաստանը չի ցանկացել ազատ արձակել «բարձրաստիճան բանտարկյալներից» որևէ մեկին։

Լրատվամիջոցները նշում են, որ գերիներին փոխանակում սկսվել է բելառուսա-ուկրաինական սահմանին։

Այսօր ավելի վաղԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment