«Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ բիզնեսը Հայաստանում վերջին շունչը փչի»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծ, որով առաջարկվում է`
     1) օրական աշխատաժամանակը 8 ժամից դարձնել 7 ժամ
     2) շաբաթական տևողությունը 40 ժամից դարձնել 35,
     3) բայց պահպանել աշխատավարձը։
     Որպես գործատու կարծում եմ այս փոփոխությունը պետական համակարգի համար նպաստավոր կլինի, բայց հաճախորդի հետ աշխատող և հաճախորդին սպասարկող մասնավոր բիզնեսի համար` ոչ:
     Այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ բիզնեսը Հայաստանում վերջին շունչը փչի:

Leave a Comment