ՌԴ Օրյոլի շրջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ անձնակազմը զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.05.2025 | 17:50

ՌԴ Օրյոլի մարզում Մի-8 ուղղաթիռ է կործանվել պլանային թռիչք կատարելիս, անձնակազմը զոհվել է։ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Մոսկվայի ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

«Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Օրյոլի մարզում պլանային թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում։ Գետնի վրա վնասներ չեն եղել։ Անձնակազմը զոհվել է։ Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը մեկնել է ուղղաթիռի կործանման վայր։

Լրատվամիջոցները գրում են, որ ուղղաթիռը կործանվել է Օրյոլի մարզի Նարիշկինո գյուղի մոտակայքում, ժամը 14:00-ի սահմաներում։

Ականատեսների տվյալներով՝ վթարի վայրում հրդեհ է սկսվել, պայթյունի ձայներ են լսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment