Եվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

Արմինֆո.  Եվրոպական արտաքին կապերի ծառայության  (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը: Այդ մասին Կարբոնելը հաղորդել է Twitter-ի (X) իր էջում:

 

“Ուրախ եմ ողջունել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին EEAS-ում։ Մենք քննարկել ենք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները: ԵՄ-ը  նախկինի պես հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը”, – նշել է եվրոպացի պաշտոնյան։

Leave a Comment