Եթե Վանաձորի ավագանու նիստում համայնքի ղեկավար չընտրեն, կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Վանաձորի ավագանին հունիսի 20-ից նիստ կգումարի համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ Այս մասին հայտնում է «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը։
«Մայիսի 21-ին վարչական դատարանում տեղի է ունեցել Վանաձորին վերաբերող` ԼՀԿ հայցից հրաժարվելու նիստը, հունիսի 19-ին վճիռը կհրապարակվի, որը «Դատալեքսում» կերևա հունիսի 20-ից։ Քանի որ ԼՀԿ-ն հայցից հրաժարվել է, իսկ դատական նիստը կայացել է, ուրեմն հունիսի 20-ից համայնքի ղեկավար ընտրելու նիստը տեղի կունենա, կա՛մ կընտրվի համայնքի ղեկավար, կա՛մ չի ընտրվի ու կլինեն արտահերթ ընտրություններ»,-գրել է նա։

Leave a Comment