Շառլ Ազնավուրի «Անունդ» երգը՝ հայ արտիստների կատարմամբ

Դիտում ՝ 29 600

Երեկ՝ մայիսի 22-ին, «Կինոմոսկվա»-ում Հայաստանի ազգային հերոս, մեծ շանսոնյե  Շառլ Ազնավուրի 101-ամյակի առթիվ նրա երգը հնչել է հայ արտիստների կատարմամբ:

Երգիչ Միքայել Սարգսյանն ու երգչուհի Լիլան, ովքեր ստեղծագործական զույգ լինելուց բացի նաև ամուսիններ են, ներկայացրել են «Ton Nom» («Անունդ») երգի հայերեն թարգմանության տեսահոլովակը: 1 ու կես տարի նրանք աշխատել են տեքստի ու գործիքավորման վրա:

«Ես Միքոյի անունը տալով եմ երգել, պարզվեց՝ ինքն էլ երգել է՝ տալով իմ անունը», — պատմել է երգչուհի Լիլան:

«Անունդ ծփում է՝ որպես մարտակոչ ու դրոշ», «անունդ ադամամութին փոխվում է ստվերի»…

Ըստ թարգմանության հեղինակ Արտակ Հերիքյանի՝ երգի հայերեն թարգմանությունում «դժվար երգվող» բառեր շատ կան:

«Չնայած Ազնավուրը ֆրանսիացի պոետ է, ֆրանսիացի արտիստ, ֆրանսիական մշակույթի հսկա, հայերս նրան միշտ հայացրել ենք, այնքան ենք հայացրել, որ նույնիսկ թվացել է, թե նա հայերեն էլ երգում է»,- տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ ասել է նա:

Երիտասարդ կատարողների խոսքով՝ իրենք շատ են ոգեշնչվել թարգմանությունից, որովհետև Շառլ Ազնավուրի բոլոր երգերի հիմքում նախ և առաջ պոեզիան է:

Leave a Comment