LVMH-ն դուրս է մնացել Եվրոպայի շուկայում կապիտալիզացիայով առաջատար հնգյակից

Ֆրանսիական շքեղ ապրանքանիշերից LVMH Moet Hennessy Louis Vuitton SA-ն դուրս է եկել Եվրոպայի ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ընկերությունների հնգյակից՝ այս տարվա ընթացքում իր բաժնետոմսերի կտրուկ արժեզրկման հետևանքով։

Bloomberg-ի տվյալներով՝ տարվա սկզբից ընկերության շուկայական արժեքը նվազել է մոտ 25%-ով և այժմ կազմում է մոտավորապես 239 միլիարդ եվրո։ Այս ցուցանիշով այն այժմ զբաղեցնում է վեցերորդ տեղը Եվրոպայում՝ զիջելով Nestle, Hermes, ASML, Novo Nordisk և SAP ընկերություններին։

Եվրոպայում ամենաթանկարժեք ընկերությունը՝ գերմանական SAP-ն ունի գրեթե 310 միլիարդ եվրոյի կապիտալիզացիա։

LVMH-ի, ինչպես նաև շքեղ ապրանքներ արտադրող այլ ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա ճնշում են գործադրում Չինաստանում թույլ պահանջարկն, ինչպես նաև ԱՄՆ արտահանման մաքսատուրքերի հնարավոր աճի հետ կապված մտահոգությունները։

Leave a Comment