Վերջին զանգը նորի մեկնարկ է առաջին պատասխանատու որոշումներն ընդունելու ժամանակ. Ավինյան


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջանավարտներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին ուղղված շնորհավորանքի խոսքերը հնչեցրել է Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում: Քաղաքապետը դիտել է աշակերտների պատրաստած տոնական միջոցառումը, ապա նկատել՝ մեր քաղաքում բոլոր նման միջոցառումները հիմնականում նվիրված են լինում Երևանին, որովհետև նաև միջավայրն է տալիս դաստիարակություն:


 


«Վերջին զանգը նորի մեկնարկ է՝ սեփական ընտրություններ կատարելու, առաջին պատասխանատու որոշումներն ընդունելու ժամանակ։


 


Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ։


 


Շնորհավորում եմ բոլորիդ՝ սրտանց»,- գրել է Ավինյանը:



Դիտումների քանակ2

Leave a Comment