Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն կերպ աջակցել նման փաստաթղթի մշակման և ստորագրման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հարավռուսական պատմական հողերին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովի ժամանակ։
«Պետք է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք անկեղծորեն նրանց հաջողություն ենք մաղթում։ Պարզ է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել, եթե երկու կողմերն էլ դրանում շահագրգռված են»,-նշել է նա։